-
09.06.2015|
00:18
«Միշտ կողմ եմ եղել այլակարծությանը, եթե այն հիմնավորված է և փաստարկված։ Ինձ բախտ վիճակվեց պոլիտեխնիկի տաղանդավոր կոլեկտիվի հետ միասին անցնել մեկ տարվա ճանապարհ, և այսօր հանրությանն եմ ներկայացնում այդ ընթացքում մեր կատարած աշխատանքների հաշվետվությունն ու համալսարանի զարգացման ցուցանիշները»:
-
09.06.2015|
00:11
Այս տարին Չինաստանում որոշ ԶԼՄ-ներ հաճախ անվանում են «երկու նստաշրջանների տարի»՝ նկատի ունենալով Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի և Համաչինական կոմիտեի ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի նստաշրջանները, նաև՝ «չորս համակողմանի ասպեկտների»՝ նկատի ունենալով Չինաստանի կոմունիստական կուսակցության XVIII համագումարում հնչած զեկույցի դրույթների իրականացումը:
-
08.06.2015|
20:05
Հունիսի 6-ին Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարար Ֆլյոր Պելերինը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին պարգևատրել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով։
-
08.06.2015|
16:56
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Արևիկ-Դիեզ» ընկերության նախաձեռնությամբ հունիսի 8-ին և 9-ին` ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի Արմեն Դիվանյանի անունը կրող «Արևներ» մանկապատանեկան 13-րդ մրցույթ-փառատոնը:
-
08.06.2015|
16:26
«Ժայռ» համահայկական երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող «Սահման» դպրոցական համահայկական ամենամյա փառատոնն այս տարի կունենա գրական-ստեղծագործական ուղղվածություն և կանցկացվի «Ազատության և անկախության սահմանը» թեմատիկ խորագրի ներքո:
-
08.06.2015|
14:55
Օրերս Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկի «Փոփ-արտ» անսամբլի անդրանիկ համերգը:
-
07.06.2015|
19:59
Այսօր` հունիսի 7-ին, Կաննում, «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնի շրջանակում` «Դեբյուսի» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը, որը Երևանի ժամանակով ժամը 22:30-ին կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:
-
07.06.2015|
15:25
Հունիսի 7-ին Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանում բացվեց 18-19 դդ. հազվագյուտ ջութակների ցուցահանդես։ Կազմակերպիչը «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամն է, որ շվեյցարական Del Gesu հիմնադրամի հետ երկարատև բանակցությունների արդյունքում կարողացել Երևանում ներկայացնել Անտոնիո Ստրադիվարիուսի, Նիկոլո Գալիանոյի և աշխարհահռչակ այլ վարպետների պատրաստած 8 ջութակները։
-
06.06.2015|
15:44
Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը: Այս տարի այն անցկացվում է «ջութակ» մասնագիտությամբ:
-
06.06.2015|
14:30
Հունիսի 6-ի առավոտյան Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ծաղիկներ են խոնարհել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի շիրմին։